Սնունդը և առողջությունը
Դդումը որպես կարոտինային նյութերի մատակարար
1912 թ. Ֆրեդերիկ Գոալենտ Հոպկինսը հայտնաբերեց, որ երբ առնետներին կերակրում են միայն կաթից առանձնացրած ածխաջրերով, ճարպերով ու սպիտակուցներով, ապա դրանց աճը զգալիորեն դանդաղում է: Պարզվեց, որ կաթի մեջ կա ճարպում լուծվող այլ նյութ:
1929 թ. Հոպկինսը դարձավ նոբելյան մրցանակի դափնեկիր «A» վիտամին կոչված նյութի հայտնաբերման համար: 1919 թ. Ստինբոկը (Վիսկոնսինի համալսարան) ենթադրեց, որ դեղին բույսերում պարունակվող ներկանյութի՝ բետա-կարոտինի ու A վիտամինի միջեւ կա որոշակի կապ: 1931 թ. շվեյցարացի Պ. Կարրերը նկարագրեց A վիտամինի քիմիական կառուցվածքը: 1947 թ. հոլանդացիներ Դ. Ա. Դորպն ու Յ. Արենսn առաջին անգամ սինթեզեցին A վիտամինը:
A վիտամինն անհրաժեշտ է օրգանիզմին
- Բարձրացնում է հակաօքսիդանտային ակտիվությունը:
- Խթանում է ոսկրերի նորացման ընթացքը:
- Բարձրացնում է դիմադրողականությունը:
- Պաշտպանում է աչքի ցանցաթաղանթը:
- Առանց A վիտամինի անհնարին է գեների տրանսկրիպցիան, էմբրիոնի զարգացումն ու բազմացումը:
ԱՄՆ գյուղդեպարտամենտը (USDA) հաշվարկել է A վիտամինի պարունակությունը որոշ մթերքներում.
- ձկան յուղ՝ 30 մգ (100 գրամում),
- հնդկահավի լյարդ՝ 6.5 մգ,
- հավի լյարդ՝ 3.3 մգ,
- կարագ՝ 0.684 մգ,
- պանիր «Չեդդեր»՝ 0.265 մգ,
- 1 հատ հավկիթ՝ 0.14 մգ:
Բուսական մթերքներ
- Խատուտիկի տերեւ՝ 898 մկգ,
- գազար՝ 835 մկգ,
- կարտոֆիլ քաղցր՝ 705 մկգ,
- կաղամբ սպիտակ՝ 681 մկգ,
- սպանախ՝ 469 մկգ,
- դդում՝ 400 մկգ,
- ուտելի կանաչիներ՝ 333 մկգ,
- սեխ մուսկատային՝ 169մկգ,
- ծիրան՝ 96 մկգ (կամ 1 օրվա պահանջարկի 11%)
- պապայա՝ 55 մկգ,
- մանգո՝ 38 մկգ,
- ոլոռ՝ 38 մկգ:
- բրոկկոլի. ցողուն՝ 31 մկգ, տերեւ՝ 800 մկգ (ըստ USDA-ի, ծաղիկներում A վիտամինը անհամեմատ քիչ է):

Կարոտինային նյութերի պարունակությունը գազարի ու դդմի մեջ
- Ալֆա-կարոտին: Դդում՝ 0.52 մգ, գազար՝ 3.477 մգ:
- Բետա-կարոտին: Դդում՝ 3.1- 3.8 մգ, գազար՝ 5.65-16.3 մգ:
- Բետա-կրիպտոքսանտին: Դդում՝ 2.145 մգ, գազար՝ 0 :
- Լյուտեին + զեաքսանտին: Դդում՝ 1.5 մգ, գազար՝ 0.256 մգ:
Ալֆա-կարոտին է պարունակվում նաեւ մուգ կանաչ բույսերում՝ բրոկոլի կաղամբ, կանաչ լոբի ու ոլոռ, սպանախ, շաղգամի տերեւ (ըստ USDA): Գիտնականները պարզել են, որ կանոնավոր կերպով գազար ուտողներն ավելի երկար են ապրում, քանի որ ալֆա-կարոտինն օգտակար է սիրտ-անոթային համակարգին: Օրգանիզմին անհրաժեշտ է օրական 518 մկգ ալֆա-կարոտին:
Լյուտեինն ու դրա իզոմեր հանդիսացող զեաքսանտինն ու այլ իզոմերները հիմնականում կուտակվում են աչքի ցանցաթաղանթի դեղին պուտի մեջ, որտեղ հանդես են գալիս որպես կապույտ գույնի զտիչ, կանխարգելում են տարիքային մակուլադիստրոֆիայի առաջացումը: Լյուտեինը շատ է եփած սպանախում՝12-18 մգ /100 գ, եգիպտացորենում՝ 0.27մգ, հավկիթի 1 դեղնուցի մեջ՝ 115–730 մգ (Coodrow E., et al, J. Nutr, 2006): Օրգանիզմին անհրաժեշտ է օրական 2.055 մգ լյուտեին, տարեցներին՝ 5-6 մգ:
Բետա-կրիպտոքսանտինը բավականին շատ է մանդարինի մեջ՝ 407 մկգ (հիմնականում՝ կլեպում): Կան տվյալներ, որ բետա-կրիտոքսանտինն օգտակար է ռեւմատոիդ արթրիտի դեպքում, հատկապես, եթե կիրառվում է զեաքսանտինի հետ համատեղ: Ըստ այլ հեղինակների կիրառվում է թոքերի ու աղիների հիվանդությունների բուժման համար:
Բետա-կարոտին
- Կարմրանարնջագույն ներկանյութ (պիգմենտ) է, առավել շատ է դդմի, քաղցր կարտոֆիլի, գազարի մեջ: Որոշակի քանակներով կա բոլոր բույսերում:
- Բնության մեջ հանդես է գալիս, որպես A վիտամինի նախորդ:
- Պաշտպանում է մաշկը արեւի ճառագայթներից: Օրգանիզմում յուրացման համար անհրաժեշտ են ճարպեր ու լեղաթթու:
- Բետա-կարոտինի կեսն աղեստամոքսային համակարգում վերածվում է A վիտամինի: Յուրացվելուց հետո կուտակվում է ճարպային հյուսվածքում ու մաշկում:

Բետա-կարոտինի ու ալֆա-տոկոֆերոլի (E վիտամին) յուրացման համար անհրաժեշտ է նույն սպիտակուցը (B դասի՝ SR-B1) :
Բետա-կարոտինի մեկ մոլեկուլը կարող է «արտադրել» A վիտամինի 2 մոլեկուլ, նման տրոհման համար անհրաժեշտ է ալֆա-տոկոֆերոլ:
Բույսերի կանաչ զանգվածում բետա-կարոտինը քողարկված է քլորոֆիլով:
Սոցիալական հարցումների (կես միլիոն մարդ) միջոցով պարզվել է, որ զարգացած երկրների կանայք սպառում են օրը 2-7 մգ բետա-կարոտին:
Բետա-կարոտինի մեկ օրվա պահանջարկը 3-8 մկգ է: Բետա-կարոտինը նվազեցնում է կրծքագեղձի ուռուցքի զարգացման հավանականությունը կլիմակտերիկ շրջանում գտնվող կանանց մոտ, կիրառվում է նաեւ տարիքային մակուլադիստրոֆիայի դեպքում:
Բետա-կարոտինի բարձր մակարդակը բարձրացնում է թոքերի քաղցկեղի զարգացման հավանականությունը ծխող կամ նախկինում ծխողների մոտ:
Բույսերից առանձնացված բետա-կարոտինը վաճառվում է դեղատներում, իսկ որպես սննդային ներկանյութ արտադրվողի ինդեքսն է՝ E160a:
Կարոտինային նյութերի դերը բնության մեջ
Աստծո նախախնամությամբ այս նյութերն՝ ածխածնի 40 ատոմ պարունակող մոլեկուլները ստեղծվել են բնությունը գլոբալ այրումից պաշտպանելու համար: Առանց կարոտինային նյութերի, մեր մոլորակի կանաչ զանգվածներն ընդամենը մի քանի ժամում կծածկվեն մոխիրի շերտով:
02.12.2015 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
10.12.2015
Anna
07.12.2015
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ